Ստամբուլում սպանվել է Ադրբեջանի արդարադատության նախկին նախարարի որդին

Sep 20, 2018 Comments Off on Ստամբուլում սպանվել է Ադրբեջանի արդարադատության նախկին նախարարի որդին

Ստամբուլում սպանվել է ադրբեջանցի հայտնի գործարար Իթիմաթ Իսմայիլովը, ով նաև հանդիսանում է Ադրբեջանի արդարադատության նախկին նախարար և գլխավոր դատախազ Իլյաս Իսմայիլովի որդին և լրագրող Սեվիլ Նուրիայի ամուսինը:

Իսմայիլովին սպանել է իր գործընկեր Ադրբեջանի նախկին ոստիկանապետ Գյոզել Դամիրովը: Դեպքը տեղի է ունեցել Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի Ֆլորյա թաղամասում՝ գործարարի գրասենյակում: Ըստ լրատվամիջոցների՝ 2 գործընկերների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, ինչից հետո Դավիրովը հրազենային վնասվածք է հասցրել Իսմայիլովին:

Ոստիկանական ուժերի ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում կասկածյալին հայտնաբերել են Բեշիքթաշ թաղամասում և բերման ենթարկել:

Աղբյուր` Еrmenihaber.am

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: