Օրենքով կապահովվի կաթողիկոսի անվտանգությունը. օրենսդրական նախաձեռնություն՝ Մ. Հակոբյանի կողմից

Sep 20, 2018 Comments Off on Օրենքով կապահովվի կաթողիկոսի անվտանգությունը. օրենսդրական նախաձեռնություն՝ Մ. Հակոբյանի կողմից

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան  Հակոբյանը տեղեկացնում է, որ եկող շաբաթվա ընթացքում Ազգային ժողովի պաշտոնական փաստաթղթաշրջանառության մեջ է դնելու ՀՀ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» եւ «Հավաքների ազատության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը:

«Կրթությունը պետք է ունենա ազգային ու հոգեւոր նկարագիր». Շարմազանովն ի պաշտպանություն «Հայոց եկեղեցու պատմության» դասավանդման
Ինչպես նշում է պատգամավորը, այս նախագծերը նախատեսում են՝

1. ՀՀ օրենքով ապահովել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունը: Մ. Հակոբյանը հիշեցնում է, որ գործող օրենքով ապահովված է միայն ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի եւ վարչապետի անվտանգությունը:

2. Արգելել հավաքները կրոնական կազմակերպություններին սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում, եթե չկա այդ կազմակերպությունների համաձայնությունը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: