Հարգելի թեկնածու,օրակարգն ընտրում եք դուք.Զոհրաբյանը Մարությանին ժամանակ է տալիս

Sep 20, 2018 Comments Off on Հարգելի թեկնածու,օրակարգն ընտրում եք դուք.Զոհրաբյանը Մարությանին ժամանակ է տալիս

«Հայկ Մարությանը միակ թեկնածուն էր, ով ասաց՝ մեր դեմ խաղ չկա, մենք սպիտակ ենք, մյուսները՝ սև, իր քաղաքական թիմը միակն է, որ ասում է՝ գալու ենք, ջախջախելու ենք, հաղթելու ենք, ուստի բանավիճելու օրակարգ ես ունեմ բացառապես «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուի հետ։ Հանրային հեռուստաընկերությունն առաջարկում էր բանավեճ՝ նախնական տեսաձայնագրմամբ, ինչն աբսուրդ է, վիրավորանք թեկնածուներից յուրաքանչյուրի հասցեին։ Բանավեճը պետք է լինի ուղիղ եթերում, իսկ տեսաձայնագրմամբ հասկանում եմ, որ Հանրային հեռուստաըտնկերությունը սպասարկում է թեկնածուներից մեկի օրակարգը, շահը»,- ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց, թե ինչու է հենց «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին հրավիրում բանավեճի։

 «Պատրաստ եմ  ընդունել բանավեճի այն օրակարգը, որ կառաջարկի Հայկ Մարությանը:  Հարգելի թեկնածու, հեշտացնում եմ խնդիրը՝ օրակարգն ընտրում եք դուք, եթե դուք գտնում եք, որ այն, ինչ դուք ներկայացնում եք հանրությանը՝ «Ազիզյաններ», «Սուպեր մամաներ», մշակույթ է, ապա ես՝ որպես կինոգետ պատրաստ եմ բացառապես այդ հարթակում բանավիճել ձեզ հետ, բայց միայն և բացառապես ձեզ հետ և ուղիղ եթերում։ Այնպես որ՝ մի տարածեք ապատեղեկատվություն ձեր ֆեյսբուքյան հրոսակներով։ Նաիրա Զոհրաբյանը որևէ բանավեճից չի հրաժարվում։ Երկու օր ժամանակ ունեք՝ տնտեսագետներով, քաղաքագետներով, հոգեբաններով պատրաստվել բանավեճի»,-ասաց նա:
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: