Շղթայական ավտովթար Երևանում․ կա վիրավոր/տեսաշար,տեսանյութ/

Sep 20, 2018 Comments Off on Շղթայական ավտովթար Երևանում․ կա վիրավոր/տեսաշար,տեսանյութ/

Այսօր, սեպտեմբերի 20-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Կորյուն և Տերյան փողոցների խաչմերուկում Ցիտադելի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 29-ամյա Մեսրոպ Սանթուրյանի վարած BMW մակնիշի 10 MC 101 համարանիշի, 24-ամյա Տիգրան Միքայելյանի վարած KIA մակնիշի 35 OF 229 համարանիշի, 28-ամյա Հայկ Սարգսյանի վարած VAZ 21144 մակնիշի 69 QO 006 համարանիշի և 26-ամյա Հրաչյա Հովսեփյանի վարած Mercedes մակնիշի 35 TR 499 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ․ Հովսեփյանի ուղևոր Երևանի բնակիչ 31-ամյա Կարինե Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետքաննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: