Մեր ժպիտները որպես թուլություն ընկալողներն օրենքի ծանր ուժը կզգան իրենց վրա. Նիկոլ Փաշինյան

Sep 20, 2018 Comments Off on Մեր ժպիտները որպես թուլություն ընկալողներն օրենքի ծանր ուժը կզգան իրենց վրա. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ քանի դեռ ինքը կառավարության ղեկավարն է, Հայաստանում արտոնյալներ չեն լինելու: «Այսօր կան քաղաքական ուժեր, ովքեր ասում են, որ հեղափոխությանը պաշտպանել են և գտնում են, որ կարող են իրենց տարբեր բաներ թույլ տալ: Ով ուզում է լինի, Հայաստանում առանց պետհամարանիշների ավտոմեքենա չի կարող լինել: Հայաստանում կա ավանդույթ, որ պետության ղեկավարին սպասարկող ավտոմեքենայի վրա համարանիշ չի լինում: Առաջին օրից իմ մեքենայի վրա պետհարամարանիշեր են տեղադրվել, գոլդ չեն, այլ սովորական՝ 131 ՍՍ 01: Քանի դեռ ես վարչապետ եմ՝ արտոնյալ մարդ չի լինելու, սկսած իմ հարազատ քաղաքական ուժից, մերձավոր շրջապատից»,- ասաց վարչապետը:

Անդրադառնալով իր կոշտ հայտարարություններին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դրանք պայմանավորված են ՀՀ-ում հաստատված որոշ «ավանդույթներ» ոչնչացնելով: «Վարչապետի պաշտոնը ստանձնելու առաջին օրից նախարարների, պաշտոնյաների հետ խոսում եմ «դուք»-ով, ներողությում եմ խնդրում ընդհատելու համար, երբ հանձնարարություն եմ գրում՝ խնդրում եմ անել այսինչ բանը: Եվ ես ժամանակ առ ժամանակ ոմանց անհրաժեշտություն ունեմ հիշեցնելու, որ մեր ժպիտները հանկարծ չընկալեն որպես թուլություն: Ով սրանում կասկածի՝ օրենքի ծանր ուժը կզգա իր վրա, սա կատակ չէ: Մենք ժպտում ենք, բայց մենք չենք կատակում, Հայաստանում արտոնյալներ չպետք է լինեն և չեն լինելու: Հայաստանում օլիգարխներ չկան և չեն լինելու, Հայաստանի վարչապետի «քիփ», վարչապետի բաջանաղ, վարչապետի «քուչի լավ տղա», «լավ տղու հետ օրթախ գործ ունենալու, 50 տոկոս փայ մտնողների ինստիտուներ չեն լինելու, մոռացեք դրանց մասին»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: