«Ձեր նման, ծակ շալվարով գաք դառնաք պաշտոնյա, միլիարդատեր հեռանաք». Փաշինյանը՝ Մարությանի տների մասին

Sep 20, 2018 Comments Off on «Ձեր նման, ծակ շալվարով գաք դառնաք պաշտոնյա, միլիարդատեր հեռանաք». Փաշինյանը՝ Մարությանի տների մասին

Մալաթիա-Սեբաստիա համայնքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես անդրադարձավ դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հասցեին հնչող քննադատություններին: Ն «Կոմպրոմատ են գտել Հայկի վրա, ասում են՝ տներ ունի, ավտո ունի, ավտոներ ունի, բա տներ ունի՝ աշխատել է, տներ է ստեղծելԿարգին հաղորդումը 3 րոպե նայում ենք, ծիծաղից մեռնում ենք, ասում ենք՝ վա՜յ, էս ինչ լավ բան էր, ոչ մեկը չի ասում՝ էդ ո՞նց է ստեղծվում, քանի ժամվա, քանի տարիների աշխատանք ու տառապանք է, քանի անքուն գիշեր է, դուք սովորել եք, որ кто не работает, тот ест, բա չէ, ձեր նման, ծակ շալվարով գաք դառնաք պաշտոնյա, միլիարդատեր հեռանաք: Մենք ասում ենք՝ բա մենք էդ ենք ուզում, որ ՀՀ-ում լինի իրավիճակ, որ ոչ թե երբ մեկն իր աշխատանքով տներ է ունենում, զարմանանք, ասենք ո՜նց տուն ունի սա, տնե՜ր ունի, մենք ուզում ենք, որ ՀՀ-ում քաղաքացիները ունենան իրական հնարավորություն, աշխատեն քրտինքով, տներ առնեն, ավտոներ առնեն, քեֆ անեն, ուրախանան, բա էդ ենք ուզում »:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: