«Պարզվում ա՝ ահագին բան ունենք իշխանափոխության 4,5 ամիսների ընթացքում…». Գևորգ Պետրոսյան

Sep 20, 2018 Comments Off on «Պարզվում ա՝ ահագին բան ունենք իշխանափոխության 4,5 ամիսների ընթացքում…». Գևորգ Պետրոսյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ո՞ւր է ուղևորվում մարտնչած ժողովուրդը…

Առ այսօր իշխանափոխության պարագլուխներին չի հաջողվել ոչ իրենց, և ոչ էլ ժողովրդի համար հստակեցնել, թե ուր է գնում մի քանի օր սովի ու անորոշ սպասումի մեջ անքուն ապրած ու պայքարած ժողովուրդը…

Ահա այն, ինչ ունենք մինչև հիմա՝

1. Առաջին ապրանքատեսակների թանկացում.
2. Բեմական համեմունքներով լցոնված ձերբակալություններ.
3. 0 լումայի օտարերկրյա ֆինանսական ներդրումներ.
4. Արտահանման և ներմուծման նոր բարդություններ.
5. 0 առաջընթաց տարեցների և աշխատաշուկայում հավասար մրցակցության անընդունակ անձանց կենսամակարդակում.
6. 0 առաջընթաց աշխատավարձերի բարձրացման հարցում.
7. Առողջապահական պետական հաստատություններում անվճարունակ հիվանդներին և այցելուներին խայտառակ ապասարկում.
8. Ոչ մի առաջընթաց բարեխիղճ գործարարության խթանման ոլորտում.
9. Փոքր ու միջին բիզնեսի շահութաբերության աննախադեպ անկում.
10. Շարունակվող արտագաղթ.
11. Քաղաքական այլախոհության նկատմամբ թշնամանքի սերմանում.
12. Կարծիքի ազատությանը անբարո և խուլիգանական հակազդեցության խրախուսում.
13. Հասարակությանը սևերի ու սպիտակների բաժանում և, դրանով իսկ՝ քաղաքացիական համերաշխության մթնոլորտի խաթարում.
14. Կադրային անտնտեսվար քաղաքականություն ՝ «քայլիր, որ ծաղկես» սկզբունքով.
15. Ազգային անվտանգության համար ծայրահեղ վտանգ ներկայացնող համասեռամոլների և Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանքը քարկոծող աղանդավորների ու նրանց ֆեյսբուքյան պաշտպանների աննախադեպ ոգևորություն…

Պարզվում ա՝ ահագին բան ունենք իշխանափոխության 4,5 ամիսների ընթացքում…
Հետո էլ հարցնում ենք՝ ինչ ունենք…»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: