Ամերիկացիները մերժում են Նիկոլին

Sep 20, 2018 Comments Off on Ամերիկացիները մերժում են Նիկոլին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 23-ին կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու: «Ես պետք է սեպտեմբերի 21-ին կամ 22-ին մեկնեի, սակայն ամեն ինչ հետաձգել եմ, որպեսզի քվեարկեմ ու նոր մեկնեմ»,- իր այցի հետաձգումը Փաշինյանը պայմանավորել էր Երևանի քաղաքապետի ընտրություններով։

168 ժամի տեղեկություններով, սակայն, այցի հետաձգման պատճառն այլ է. հայկական կողմը հանդիպում էր խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփից, որը մերժվել է։ Այնուհետև փորձ է արվել հանդիպում ձեռք բերել փոխնախագահ Մայքլ Փենսի հետ, որը ևս մերժվել է։ Վերջին հույսը, որպեսզի «փրկվի» ԱՄՆ այցի դեմքը՝ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման կազմակերպումն է, որի պատասխանը դեռ չի ստացվել։ Ըստ նույն աղբյուրների՝ ամենայն հավանականությամբ, դա էլ կմերժվի։
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: