Կնախընտրեի, որ ինձ դիմեին «պարոն նախագահ», ոչ թե «պարոն վարչապետ»․ Ռոբերտ Քոչարյան

Sep 19, 2018 Comments Off on Կնախընտրեի, որ ինձ դիմեին «պարոն նախագահ», ոչ թե «պարոն վարչապետ»․ Ռոբերտ Քոչարյան

Երկրորդ նախագահը իշխանական որևէ բարձունքի չի ձգտում, քանի որ ժամանակին եղել է և՛ Արցախի, և՛ Հայաստանի նախագահ, անցել է կարիերայի բոլոր աստիճաններով։ Այս մասին հայտարարել է ինքը՝ Քոչարյանը, ռուսական «Коммерсант» պարբերականին տված հարցազրույցում։ Քոչարյանի խոսքով՝ ինքը կնախընտրեր, որ իրեն դիմեին «պարոն նախագահ», ոչ թե «պարոն վարչապետ», քանի որ, ըստ նրա, առաջինն ավելի լավ է հնչում։

«Բայց հարցը որևէ կոնկրետ պաշտոն զբաղեցնելու ձգտումը չէ, այլ հստակ ընկալումը, որ հիմա կատարվողն ուղղակի անընդունելի է պետության համար։ Դա լրիվ ուրիշ կերպ է մոտիվացնում քեզ։ Լինել հեռու և լինել անտարբեր այն ամենին, ինչ կատարվում է հիմա՝ ես դա ինձ չէի ների», – նշել է ՀՀ երկրորդ նախագահը։

Հարցին՝ ինքն իրեն տեսնում է առաջնորդի՞, թե՞ ուրիշներին առաջ տանողի դերում, Քոչարյանը պատասխանել է, որ երկու տարբերակներն էլ հնարավոր են։ Երկրորդ նախագահը նշել է, որ արդեն ինչ-որ արդյունքների հասել է՝ հանրությանը ցույց տալով, որ պետք չէ վախենալ սեփական կարծիքն արտահայտելուց։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: