«Շնորհակալ եմ բոլորին ուշադիր ու մտահոգ լինելու համար». Սոֆի Մխեյանը եղբոր մասնակցությամբ ավտովթարի մասին

Sep 19, 2018 Comments Off on «Շնորհակալ եմ բոլորին ուշադիր ու մտահոգ լինելու համար». Սոֆի Մխեյանը եղբոր մասնակցությամբ ավտովթարի մասին

Երգչուհի Սոֆի Մխեյանը բավականին ակտիվ է միկրոբլոգերի իր էջերում: Տարբեր ոճերում հանդես եկող երգչուհին հաճախ է հմայիչ, ընկերների հետ լուսանկարներ հրապարակում, ներկայացնում իր հագեցած առօրյան ու հրապուրիչ լուսանկարները:

Սոֆին իր Facebook-յան էջում նոր գրառում է կատարել, որում նա խոսել է եղբոր մասնակցությամբ ավտովթարի մասին: Նա գրել է.

«Շնորհակալ եմ բոլորին ուշադիր ու մտահոգ լինելու համար՝ մտերիմ թե անծանոթ, Գագիկ Շամշյանին այդ թվում։ Պատահարը տեղի է ունեցել 2-3 օր առաջ, և բոլոր տեխնիկական հարցերն արդեն լուծված են։ Փառք Աստծո ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, անհանգստանալու կամ մտահոգվելու պատճառ չկա։ Բայց հաստատ կա պատճառ ավելի ուշադիր և զգոն երթևեկելու։ Մեր օրերում ճանապարհատրանսպորտային պատահար կարող է,ցավոք, լինել յուրաքանչյուրի հետ։ Ուստի խնդրանքս ու հորդորս. ղեկին առավելապես ուշադիր ու զգոն եղեք, երթևեկությունը ծանրաբեռնված ու անկանխատեսելի է։ Բոլորիդ ապահովություն ու բարի երթ»

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: