«Գործ արեք, գործ». Գյումրեցի տիկնոջ հորդորը փոխվարչապետին

Sep 19, 2018 Comments Off on «Գործ արեք, գործ». Գյումրեցի տիկնոջ հորդորը փոխվարչապետին

Աշխատանքային այցով փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Շիրակի մարզում էր:Փոխվարչապետը, նախ, եղել էր մարզի հյուսիսում՝ Բավրայում, որը մարզում հայտնի էհնդկաձավարի արտադրությամբ:

 Տիգրան Ավինյանի հանդիպումը մարզի համայնքների ղեկավարների հետ էր: Ինչպեսմարզպետ Կարեն Սարուխանյանը զեկուցեց՝ ներկա են մարզի 42 համայնքների ղեկավարներ, ուժային կառույցների պատասխանատուներ, մաքսային և հարկայինմարմինների ղեկավարներ:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը առաջինը խոսեց սուբվենցիաների մասին,դրանք բավականաչափ քիչ են, մարզպետն էլ հակադարձեց, որ ֆոնդային միջոցներիբացակայությունն է պատճառը:

«Ունենք շատ խնդիրներ, Գյումրին երկրորդ քաղաքն է, շուտով հյուսիս-հարավճանապարհը կավարտվի: Տուրիզմը այս տարի ակտիվացել է, բայց պետք էբյուջեի հետ խնդիրները լուծենք, քանի որ Երևան քաղաքը ունի 180 մլն դոլարբյուջե, Գյումրին ունենա 6 մլրդ դրամ, որից 500մլն-ը հետ ենք փոխանցումորպես  եկամտահարկ, այդ համահարթեցման բանաձևը պետք է վերանայվի»,-նկատեց Սամվել Բալասանյանը:

   Մյուս համայնքների ղեկավարները հիմնականում ներկայացրեցին իրենցդժգոհությունները համայնքների խոշորացման խնդրի շուրջը: Փոխվարչապետն այսհարցի վերավերյալ  իր կարծիքով կիսվեց արդեն լրագրողների հետ հանդիպմանժամանակ. «Խոշորացված համայնքները շատ ավելի մեծ հնարավորություններեն ստանում, որովհետև խոշորացված համայնքներում ազատ միջոցներկարող են լինել: Սակայն դա չի կարելի անել առանց բնակչության կարծիքըհաշվի առնելու, մենք  քննարկմանն էլ խոսեցինք, որ ամեն մի բակ իրենթամշակույթն ու ինքնությունն ունի, մենք կողքի բակերի հետ ենքդժվարանում հարաբերվել, ուր մնաց համայնքներն իրար հետ խոշորանան ուդառնան մեկ համայնք: Կարելի է այն մեխանիզմներ ստեղծել, որով որբնակչությւոնը կցանկանա գնալ այդ խոշորացմանը»:

Մարզի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրուցելիս Տիգրան Ավինյաննառաջինը պատասխանեց Գյումրիում աշխատատեղերի ստեղծման ուղղությամբհավանական ծրագրերի մասին. «Թեթև արդյունաբերության ոլորտում որոշակիքննարկումներ  և պայմանավորվածություններ են ձեռք բերվել «Յունիդուի», «Էյջիբիույի» և ՀԲԸՄ-ի միջև Գյումրիում թեթև արդյունաբերության դպրոց բացելու ուղղությամբ,որտեղ մեծ թվաքանակով աշակերտներ են ընդունվելու»,- պատասխանեցփոխարչապետը: Լրագրողներին մասնավորաբար հետաքրքիր էր միջին տարիքայինխմբի մարդկանց զբաղվածության խնդիրը, քանի որ այսօր 30-50 տարեկաններըհիմնականում գործազուրկ են: Վարչապետը շեշտեց, որ թեթև արդյունաբերությանոլորտում տարիքային սահմանափակումներ չպետք է լինեն:

Գյումրիում ներդրողները քիչ են, քանի որ բարենպաստ պայմաններն են սակավ,հիմնականում ազատ տնտեսական գոտու հանգամանքն է, որը դեռևս հստակեցված չէ ևազատություն չի տալիս գոծրարարներին, որպեսզի իրենց ներդրումներովաշխատատեղեր ստեղծեն Գյումրիում, փոխվարչապետը նկատեց, որ քննարկմանն իրենարդեն ներկայացրել են.«Կան որոշակի ընկերություններ, որոնք հետաքրքրվածեն և ես համոզված եմ, որ դա տեղի է ունենալու: Ինչպես նաևօդանավակայանի վերանորոգումն է լինելու: Բանակցություններ են վարվումխոշոր ավիափոխադրողների հետ, ովքեր ավելի էժան տոմսեր են վաճառում,ես կարծում եմ, որ սա նույնպես ազդելու է մարզի տնտեսության վրա»:

Փոխվարչապետն  իր խոսքում մի քանի անգամ մատնանշեց հյուսիս-հարավ ճանապարհիերրորդ տրանշի աշխատանքների մասին, որոնք արդեն Շիրակի մարզում ենիրականացվում, լրագրողների այն դիտարկմանը, թե ճանապարհաշինարարներնաշխատավարձերի հետ կապված խնդիրներ ունեն, մի քանի անգամ փակել ենճանապարհը, իսկ պատասխանատու ընկերությունն էլ խոստացել է գալիք հինգշաբթիվճարել աշխատակիցների աշխատավարձերը, փոխվարչապետը պատասխանեց, որխնդրին տեղյակ չէ, իմացավ լրագրողներից և խոստացավ հետևողական լինել:

ՀԱՅ ՁԱՅՆ-ի այն հարցին, թե  երկու ամսից լրանում է ավերիչ երկրաշարժի 30-րդտարելիցը և մարզում, մարզկենտրոն Գյումրիում դեռևս  3000-3500 անօթևանընտանիքններ կան, կառավարությունն ունի՞ ծրագիր անօթևանության հետ կապված,վերջերս հաշվառում անելուց հետո, ինչպիսի՞ տեսլական է մշակել կառավարությանտնտեսական բլոկը, Ավինյանը պատասխանեց.

«Ես կարծում եմ, որ այս մեխանիզմում փոփոխություն չիրականացնենք, մենքկարող է 2050թ-ին դեռևս ունենանք անօթևաններ: Այն ինֆորմացիան, որ եսունեմ, մեզ ասում է, որ պետք է վաղուց անօթևաններ չունենայինք, բայցփաստացի մենք ունենք դեռևս տնակներ: Դա նշանակում է, որ նախկինումքաղաքականությունը, որ արվել է այս ոլորտում սխալ է եղել:Մենք պետք էարձանագրենք այն, ինչ որ ունենք և պետք է հստակ ժամկետով լուծենքանօթևանություն ունեցող մարդկանց խնդիրները»:

Հատկանշական է, որ փոխվարչապետին լրագրողների հետ հանդիպումից հետոմարզպետարան դիմաց սպասում էի մի խումբ կանայք, ովքեր բողոքի և պահանջինոտայով էին եկել՝ նոր կառարությունից պահանջելու իրենց անօթևանության խնդրինվերջապես լուծում տալ: Բողոքավոր կանանցից մեկը զայրացած նկատեց. «Գործ արեք,գործ, գեղեցիկ խոսքեր շատ եմ լսել, Գյումրին ասում է ՝խոսքը տղամարդուննէ՝ռեալ խոսեք, գոնե ասեք էսօր պետք է բնակարն ստանաք»:

 Տիգրան Ավինյանն էլ պատասխանեց. «Մինչև դեկտեմբերի 7-ը մենքջերմամեկուսիչ բնակարաններ ենք կառուցում, պիլոտային, դրանքկհանձնվեն շահագործման»:

Փոխվարչապետի հաջորդ կանգառը Մարմաշենի վանական համալիրում էր: Համալիրիխնդրի մասին խոսվել է բազմիցս՝ եկեղեցիները կառուցված են Ախուրյան գետի ափին ևխոնավության պատճառով եկեղեցու ապագան վտանգված է: Փոխվարչապետը տեղումծանոթացավ խնդրին:

ՀԱՅ ՁԱՅՆ

Չդասակարգված
Մեկնաբանությունները փակ են: