Նախարարը տեղեկացված չէ, ավելին՝ նա իր տեղում չէ. Ֆերմեր Տիգրան Եղոյանը Սուրեն Պապիկյանին հրավիրում է բանավեճի

Sep 20, 2018 Comments Off on Նախարարը տեղեկացված չէ, ավելին՝ նա իր տեղում չէ. Ֆերմեր Տիգրան Եղոյանը Սուրեն Պապիկյանին հրավիրում է բանավեճի

Այսօր Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց իր կառավարաման ընթացքում իրենց իրականացրած ծրագրերն ու առաջիկայում սպասվող նախագծերն ու ծրագրերը: Ասուլիսի ընթացքում նախարարն անդրադարձավ նաև Շատին համայնքում տիրող իրավիճակին:
Նախարարի դիտարկումներին ու մեկնաբանությանը հակադարձել է նույն համայնքի բնակիչ, ֆերմեր Տիգրան Եղոյանը. «Սուրեն Պապիկյանի հայտարարությունը լսել եմ մեծ տհաճությամբ: Իրականում, նա ընդհանրապես ծանոթ չէ իրավիճակին, իսկ իր նման դիտարկումներով ավելորդ լարեց իրավիճակը: Միանշանակ դեմ եմ իր մոտեցումներին, իսկ իմ հասցեին հնչեցրած մեղադրանքը որակում եմ զրպարտանք: Ես մեկ անգամ ևս շեշտում եմ՝ եթե ես Արատեսում ուզում եմ գործունեություն ծավալել և միայն իմ անձնական շահն եմ հետապնդում, ես իմ անունը կփոխեմ:Ժողովուրդն ուզում է վերաբնակեցնել այդ տարածքը»:
Հարցին՝ դեռ որքան են շարունակելու իրենց պայքարը, ֆերմերն ասաց. «Պայքարը շարունակելու ենք մինչև վերջ:Եղեգիս խոշորացված համայնքի մասին ակնհայտ ապատեղեկատվություն տարածվել, և ես նախարարին հրավիրում եմ բնավեճի: Եթե ոչ, ապա ես մի քանի օրից կհրավիրեմ ասուլիս և կներկաայցնեմ ողջ ճշմարտությունը, այդ թվում կներկայացնեմ Եղեգիս խոշորացված համայնքում գործող ողջ կոռուպցիոն ռիսկերը և հանրության առաջ կապացուցեմ, որ Սուրեն Պապիկյանն ընդհանրապես տեղեկացված չէ, ավելին՝ նա իր տեղում չէ»:

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: