«Խուզարկել են,քանի որ դեմ ենք ԼԳԲՏ քարոզին»

Sep 19, 2018 Comments Off on «Խուզարկել են,քանի որ դեմ ենք ԼԳԲՏ քարոզին»

«Սեպտեմբերի 17-ի առավոտյան մեզ մոտ խուզարկություն է եղել։ Խուզարկության հիմքերում գրված էր, որ ես և Հայկ Այվազյանը, հնարավոր է՝ այդ գաղտնալսում  իրականացնողներն ենք։ Երկու տարուց ավելի է՝ մեր գրասենյակը կա, մեր գրասենյակի հետ կապված որևիցե գաղտնիություն չկար։ Մենք ժպիտով ենք վերաբերվում այդ հայտարարությանը, իրականության հետ որևէ աղերս չունեցող գնահատականին»,-  Հայելի ակումբում  լրագրողների հետ հանդիպմանը  «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանություն» նախաձեռնության անդամներ Հայկ Նահապետյանն ու Հայկ Այվազյանը  մանրամասներ ներկայացրին իրենց մոտ տեղի ունեցած խուզարկությունից։

Առգրավել են բոլոր համակարգիչները՝ անգամ անձնականները, կրիչներ և հեռախոսներ, տեսանկարահանող սարքեր,ասացին նրանք:

Խուզարկություն եղել է նաև Հայկ Այվազյանի տանը, բացի գաղտնալսող սարքերից, փնտրել են նաև թմրանյութեր և զենք։

«Խուզարկությունը տեղի է ունեցել իր ծնողների տանը: Ասել են, որ փնտրում են զենք, թմրանյութեր և գաղտնալսող սարքեր։ Այդ խուզարկությունից հետո կազմակերպվել են նախաձեռնության աշխատանքները։ Ես հույս ունեմ, որ մեր աշխատանքները կշարունակվեն։ Մենք համագործակցում ենք բոլոր ուժերի հետ, գործիչների հետ, եթե իրենք համախոհ են մեզ հետ։ Տեսականորեն չենք բացառում, որ այս խուզարկությունը խոչընդոտ է այն մտքերին, որ մենք դավանում ենք»,-ասաց Հայկ Այվազյանը:

Հայկ Նահապետյանն էլ ընդգծեց, որ այս գործի շրջանակներում կապ չունի ո՛չ զենքը, ո՛չ թմրանյութը։

Նախաձեռնության անդամները խուզարկությունը կապում են իրենց գործունեության հետ, մասնավորապես՝ այն հանգամանքի հետ, որ իրենք դեմ են ԼԳԲՏ  քարոզին:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: