Սարյանի պուրակում տեղադրվեց անսովոր դաշնամուր

Sep 19, 2018 Comments Off on Սարյանի պուրակում տեղադրվեց անսովոր դաշնամուր

Մշակույթի նախարարության և «ՓՈՒՇ» նախագծի նախաձեռնությամբ այսօր Սարյանի պուրակում տեղադրվեց դաշնամուր:Այն անսովոր էր նրանով,քանի որ մշակված է հատուկ տեխնոլոգիաներով և ողջ տարին կարող է մնալ այգում՝ եղանակային պայմանները անտեսելով: Բացի դրանից՝ դաշնամուրից կարելի է լիցքավորել նաև բջջային հեռախոսներ, ինչպես նաև Wi Fi է տարածում:

Այն  այսուհետ մշտապես մնալու է այգում և հնարավորություն է ընձեռելու քաղաքացիներին և զբոսաշրջիկներին ցանկացած պահի նվագել և այգին լցնել որակյալ երաժշտությամբ:

Դաշնամուրի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր մաեստրո Տիգրան Մանսուրյանը, որը հենց առաջինը նվագեց իր սիրված ստեղծագործություններից մեկը:
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: