Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ 30-ամյա վարորդը Range Rover-ով մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Sep 19, 2018 Comments Off on Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ 30-ամյա վարորդը Range Rover-ով մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ սեպտեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ ժամը 22։50-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ 30-ամյա Ռաֆայել Թադևոսյանը իր վարած Range Rover մակնիշի 02 RS 001 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Ծաղկունք- Զովաբեր ավտոճանապարհի 4 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլխիվայր շրջվելով, հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռ․ Թադևոսյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: