25 թեկնածու՝Վրաստանի նախագահի ընտրություններում

Sep 19, 2018 Comments Off on 25 թեկնածու՝Վրաստանի նախագահի ընտրություններում

«Նովոստի Գրուզիա» գործակալությունը՝ վկայակոչելով հանձնաժողովի մամուլի խոսնակ Աննա Միքելաձեին տեղեկացրել  է,որ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով անհրաժեշտ փաստաթղթերը հասցրել են ներկայացնել 25 թեկնածու։  «Ընտրողների ստորագրություններ են ներկայացրել 25 թեկնածուներ, նրանցից 19-ը ներկայացվել են կուսակցությունների կողմից, 6-ը՝ նախաձեռնող խմբերի»,- ասել Է Միքելաձեն:

Նախագահի թեկնածու առաջադրվել ցանկացողները մինչև սեպտեմբերի 18-ի ժամը 18-ը պետք Է ներկայացնեին ընտրողների առնվազն 25 հազար 923 ստորագրություն:

ԿԸՀ-ն թեկնածուներին վերջնական կգրանցի սեպտեմբերի 28-ին: Նախապես նախագահի թեկնածու առաջադրվելու հայտով ԿԸՀ Էր դիմել 46 սուբյեկտ՝ 26 նախաձեռող խումբ և 20 քաղաքական կուսակցություն: Վրաստանի նախագահի ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 28-ին:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: