ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը քննելու համար հրավիրվելու են միջազգային կառույցների մասնագետներ

Sep 19, 2018 Comments Off on ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը քննելու համար հրավիրվելու են միջազգային կառույցների մասնագետներ

Նորաստեղծ Քննիչ հանձնաժողովի կազմում են ընդգրկվել ԱԺ խմբակցությունները․ ՀՀԿ-ից՝ Գևորգ Կոստանյան, Արփինե Հովհաննիսյան, Ալիկ Սարգսյան, Կորյուն Նահապետյան, Ռուստամ Մախմուդյան, «Ծառուկյան» դաշինքից՝ Գևորգ Պետրոսյան, Սերգեյ Բագրատյան, Վահե Էնֆիաջյան, «Ելք» դաշինքից՝ Հովիկ Աղազարյան, Ալեն Սիմոնյան, ՀՅԴ-ից՝ Սպարտակ Սեյրանյան։ Առաջին նիստը պետք է քններ  ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման խնդիրը։

«Այս հանձնաժողովի ձևավորման հիմքը բավականին մտահոգիչ խնդիրն ու փաստերն են։Հանձնաժողովի քննարկման առարկան են դառնալու նաև նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի՝ դատախազության սահմանադրական պարտականությունները։ Սակայն մեր հիմնական մտահոգության առարկան նաև այն է, որ եթե ՀՀ-ում գաղտնալսում են ՀՀ ԱԱԾ տնօրենին ու ՀՔԾ պետին, նշանակում է, որ որևէ քաղաքացի, որևէ անձ երաշխավորված չէ իր մասնավոր կյանքին անօրինական միջամտելու դեմ պայքարելու համար։ Իսկ դա բացարձակ երաշխիք հանդիսացող սկզբունք է՝ երաշխավորված բազմաթիվ միջազգային պայմանագրերով ու կոնվենցիաներով»,- հայտարարեց նիստը նախագահող Գևորգ Կոստանյանը:

Կոստանյանը չափազանց կարևոր հարց է համարում արդար դատաքննության իրավունքի միջամտության բացառման անհրաժետությունը ցանկացած քրեական, քաղաքացիական գործում։

Նիստը նախագահող Գևորգ Կոստանյանը հանձնաժողովի անդամներին առաջարկեց աշխատանքային հարցերը քննարկել մյուս նիստին։ Ըստ նրա՝ հաջորդ նիստին կընտրեն հանձնաժողովի փոխնախագահ։

Չդասակարգված
Մեկնաբանությունները փակ են: