Ինչ վիճակում են լինելու ՀՔԾ և ոստիկանության համապատասխան վարչության պետերը, եթե մեր մեղավորությունը չապացուցեն. Հայկ Նահապետյան (video)

Sep 20, 2018 Comments Off on Ինչ վիճակում են լինելու ՀՔԾ և ոստիկանության համապատասխան վարչության պետերը, եթե մեր մեղավորությունը չապացուցեն. Հայկ Նահապետյան (video)

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության եւ ոստիկանության աշխատակիցների կողմից խուզարկություն Է իրականացվել «Քրիստոնեական արժեհամակարգի եւ ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գրասենյակում՝ ՀՔԾ եւ ԱԱԾ պետերի խոսակցության հայտնի գաղտնալսման առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում: Միաժամանակ խուզարկություն է իրականացվել նաեւ նախաձեռնության ղեկավարներից մեկի՝ Հայկ Այվազյանի բնակարանում: Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ զրույցում «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության անդամներ Հայկ Նահապետյանը նշեց. «Մենք ոչ մի առնչությունչունենք գաղտնալսված ձայնագրման հետ, եւ դա մտացածին է: Մեր մոտից առգրավվել են համակարգիչներ, հիշողության կրիչներ, հեռախոսներ, նույնիսկ այնպիսի հեռախոս են վերցրել, որով հնարավոր չէ նույնիսկ սովորական ձայնագրություն իրականացնել»:
Մանրամասները՝ տեսանյութում

Գլխավոր Թողարկում, Վիդեո
Մեկնաբանությունները փակ են: