Երևանը պատրաստ կլինի՞ ընդունել հյուրերին որպես մաքուր մայրաքաղաք

Sep 19, 2018 Comments Off on Երևանը պատրաստ կլինի՞ ընդունել հյուրերին որպես մաքուր մայրաքաղաք

««Սանիտեք» ընկերության և Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանի հետ իր հանդիպումների արդյունքում ընկերությունը 2 անգամ տուգանվել է պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման թերացումների համար։Այս խնդիրը լուծում է պահանջում՝ անկախ նրանից, թե որքանով են օբյեկտիվ կամ սուբյեկտիվ առաջացած խնդիրները»,- այսօր մամուլի ասուլիսում տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

«Սանիտեքը» 5 նոր աղբատար մեքենաներ է ներկրում, որոնք այս պահին հատում են հայ-վրացական սահմանը։Որպեսզի Երևանի օրվա տոնակատարությունների և ֆրոնկոֆոնիայի ընթացքում խնդիրներ չունենալու նպատակով հանձնարարել է այլ համայնքներից տեխնիկա ներգրավել;

Տոներին և համապետական միջոցառումներին ընդառաջ Երևան քաղաքը պատրաստ կլինի ընդունել հյուրերին և հանդես գալ որպես մաքուր մայրաքաղաք»-ասաց նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: