Ադրբեջանական ԶԼՄ-ները «հայկական կողմից» սպանված զինծառայողի վերաբերյալ մանրամասներ են հրապարակել

Sep 19, 2018 Comments Off on Ադրբեջանական ԶԼՄ-ները «հայկական կողմից» սպանված զինծառայողի վերաբերյալ մանրամասներ են հրապարակել

Ադրբեջանական meydan.tv-ն  մանրամասներ են հրապարակել 4 օր առաջ «հայկական կողմից» սպանված զինծառայողի վերաբերյալ:

Լրատվամիջոցի փոխանցմամբ, «հայկական կողմից» սպանված զինվորը Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, Գյանջայի Քապազ շրջանի բնակիչ Իբրահիմ Ջեյհուն օղլու Ալլահվերդիևն է (ծնվ.՝ 1999 թ.): meydan.tv-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը հայտնել է զինծառայողի մորեղբայրը և նշել, որ արդեն եղել է թաղման արարողությունը:

՝ Քապազի շրջանի տեղական ինքնակառավարման մարմինը նշել է, որ իրենք զինծառայողի մահվան վերաբերյալ տեղեկություններ չունեն:

Սոցցանցերում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ Իբրահիմ Ջեյհուն օղլու Ալլահվերդիևից բացի, կան ևս մեկ զոհ և մեկ վիրավոր, որոնց մասին դեռևս լրացուցիչ տեղեկություններ չկան:

 

Չդասակարգված
Մեկնաբանությունները փակ են: