Հայաստանի նոր իշխանությունը չի գիտակցում իր պատասխանատվությունը.Հայաստանը չի կարող մրցել Ադրբեջանի զինված ուժերի հետ. Ալիև

Sep 19, 2018 Comments Off on Հայաստանի նոր իշխանությունը չի գիտակցում իր պատասխանատվությունը.Հայաստանը չի կարող մրցել Ադրբեջանի զինված ուժերի հետ. Ալիև
Հայաստանի նոր իշխանությունները չեն գիտակցում պատասխանատվությունը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նրա խոսքով՝ «Հայաստանը չի կարող մրցել Ադրբեջանի զինված ուժերի հետ, քանի որ հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում»:
     «20 տարի Հայաստանը ղեկավարած հանցավոր բռնապետությունը տապալվեց: Հայաստանը ղեկավարում էին մի խումբ ավազակներ, սակայն, ցավոք, նոր իշխանությունը չի գիտակցում իր պատասխանատվությունը՝ հայտարարություններ անելով և քայլեր ձեռնարկելով, որոնք նպաստում են հայ-ադրբեջանական շփման գծում լարվածությանը»,- ասել է Ալիևը:
Ալիևը հավելել է, որ Ադրբեջանն ու ադրբեջանական բանակը կշարունակեն զարգանալ:
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: