Ինչ ձևաչափով Քոչարյանը կմտնի քաղաքականություն.մանրամասներ

Sep 19, 2018 Comments Off on Ինչ ձևաչափով Քոչարյանը կմտնի քաղաքականություն.մանրամասներ

Ռուսական  «Коммерсант» պարբերականին տված հարցազրույցում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը  խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հարաբերություններից և Հայաստանում իշխանության գալու մասին: Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ կներգրավվի քաղաքական գործընթացներում: Նշենք, որ Քոչարյանը ցանկություն հայտնեց վերադառնալ քաղքականություն այն բանից հետո, երբ նրա  նկատմամբ քրեական գործ հարուցվեց: Այսպիսով  նա ոոշեց մտնել քաղաքականություն և դարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար մեկ մրցակիցը:

«Դա կարող է լինել կուսակցություն, կարող է լինել շարժում, կարող է լինել որոշ կուսակցությունների ակտիվ աջակցության տեսքով, կարող է անձնավորված կամ ոչ անձնավորված լինել… Կարելի է ասել, որ ես դեռ չեմ կողմնորոշվել: Այդ թվում այն բանի մասով, ինչ տեղի է ունենում: Չեմ կարծում, որ Հայաստանում որևէ մեկը գիտի, թե ինչ է տեղի ունենում: Կարծում եմ՝ Փաշինյանը զգացել է բողոքական տրամադրություններ և ժամանակին գործել, ինչն էլ հանգեցրել է իշխանափոխության: Դա տպավորիչ էր», – ասել է Ռ. Քոչարյանը:

Վերջինս նշել է, որ մարդիկ հոգնել էին նախկին իշխանություններից:

«Հակառակ դեպքում հազիվ թե նման զանգվածային շարժում լիներ: Դու գալիս ես պոպուլիզմով, իսկ հեռանալ պետք է արժանապատվությամբ և իրական արդյունքներով: Չորս ամիսը ցույց է տվել, որ գրեթե բոլոր ոլորտներում շարունակվում են խնդիրներ կուտակվել: Եվ դա քաղաքականություն իմ վերադարձի պատճառներից մեկն է: Կա բավականին վառ առաջնորդ, սակայն պոպուլիզմի նրա անզուգական ձգտումը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Դա ինձ հիշեցնում է լատինաամերիկյան պոպուլիզմն՝ Ուգո Չավեսի ոճով», – շարունակել է Ռ. Քոչարյանը:

Չդասակարգված
Մեկնաբանությունները փակ են: