Մարությանը կեղծել է իր ավագ դստեր ծննդավայրը

Sep 19, 2018 Comments Off on Մարությանը կեղծել է իր ավագ դստեր ծննդավայրը

«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուն վերջին մի քանի շաբաթների ընթացքում հայտնվել է բազմաթիվ սկանդալների կենտրոնում: Անգամ, Հայկ Մարությանի նախընտրական գովազդն առանց ինտրիգի չանցավ:

Պարզվում է Հայկ Մարությանն այդ գովազդում կեղծել է իր ավագ դեստեր Ալիսայի ծննդավայրը: Գովազդային հոլովակում Հայկ Մարությանը պնդում է, որ իր երեխաները ծնվել են Երևանի Մարգարյան ծննդատանը (հոլովակն այստեղ), այնինչ 2008 թվականին նա ԹիՎի մոլ ամսագրին հայտնել էր, որ իր դուստրը ծնվել է Պրահայում:

Իհարկե շատերը կարող են ասել, որ սա մանրուք է և չարժեր անդրադառնալ սրան: Խնդիրը հենց նրանում է, որ այս հարցը իրականում մանրուք է ու անհասկանալի է, թե ինչու՞ է  Մարությանը կեղծել այս տեղեկատվությունը: Ի վերջո իր ավագ դստեր ծնվելու վայրը որևէ կերպ չէր կարող ազդել իր կամ իր թիմի քաղաքական վարկանիշի վրա:

politik.am

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: