Արսեն Թորոսյանի 2 «մարդիկ» կոնֆլիկտի մեջ են մտել

Sep 19, 2018 Comments Off on Արսեն Թորոսյանի 2 «մարդիկ» կոնֆլիկտի մեջ են մտել

«Հրապարակ» թերթը գրում է. «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կեն­տրոնի ենթակայության տակ գտնվող պոլիկլինիկայի տնօրեն դարձած Գևորգ Սիմոնյանը, որն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ­ներից է, մոտ մեկ ամիս պաշտոնավարելուց հետո կոնֆլիկտի մեջ է հայտնվել հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Արա Մինասյանին փոխարինած Արման Հովակիմյանի հետ:
Վերջինս նույնպես Արսեն Թորոսյա­նի «մարդն» է:

Պոլիկլինիկայի երիտա­սարդ տնօրենը հրաժարվել է կատարել Հովակիմյանի հրահանգները, փորձել է ինքնուրույն իրականացնել գնում­ների գործընթացը, կադրային քաղա­քականությունը և առաջացած հակա­սությունների արդյունքում հեռացել է: Մենք զանգահարեցինք պարոն Սիմոնյանին: Երբ նա պարզեց, որ իր հետ զրուցո­ղը լրագրող է, ասաց. «Հավատացեք, չեմ ցրում, ավելին՝ հաճույք եմ ստանում Ձեզ հետ զրույցից, սակայն կես ժամից կխո­սենք»:

Ուզում եք խորհրդակցել նախարար Թորոսյանի հե՞տ: «Ո´չ, դիմացս մարդ կա, խոսում ենք»: Կես ժամից զանգեց, հորդորեց, հարցերը՝ միայն գրավոր: Ապա օպերատիվ պատասխանեց գրա­վոր հարցերին, «համապատասխան Ձեր գրավոր հարցման՝ տեղեկացնում եմ, որ աշխատավայրի փոփոխությունն անձնա­կան որոշումս է, և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Հովակիմյանի հետ չունեմ որևէ տարակարծություն կամ կոնֆլիկտ: Ինչ վերաբերում է այն «տեղեկությանը», թե կնիքը վերցրել եմ հետս՝ այդպես չէ:

Տվյալ պոլիկլինիկայի ղեկավարն առհասարակ կնիք չունի: Վերջին հարցի մասով՝ ասում են, որ ես Արսեն Թորոսյանի «մարդն» եմ: Ասեմ, որ ինձ համարում եմ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի թիմակիցը, բայց ոչ նրա «մարդը»: Ավելին ասեմ՝ ես Գրետայի մարդն եմ»: Իսկ հնարավո՞ր է, որ հենց փաստաթղթերը կնքելու շուրջ է եղել ԲԿ տնօրենի ԺՊ-ի հետ Ձեր անհա­մաձայնությունը: «Ո´չ, չկա նման բան»»,-գրում է թերթը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: