Լենա Նազարյանը թույլ չի տվել, որ Էդմոն Մարուքյանը մասնակցի գաղտնալսման հարցով ստեղծված քննիչ հանձնաժողովին

Sep 19, 2018 Comments Off on Լենա Նազարյանը թույլ չի տվել, որ Էդմոն Մարուքյանը մասնակցի գաղտնալսման հարցով ստեղծված քննիչ հանձնաժողովին

Հրապարակ թերթը գրում է. «ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսելու հարցերով ստեղծված ԱԺ քննիչ հանձնա­ժողովի 11 անդամից 5-ը ներ­կայացրել է ՀՀԿ-ն՝ Գևորգ Կոստանյան (նախագահ), Արփինե Հովհաննիսյան, Ռուստամ Մախմուդյան, Պաշտ­պանության հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյան և նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյան: ԲՀԿ-ին 3 տեղ է հասնում՝ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյան, Սերգեյ Բագրատյան, Գևորգ Պետրոսյան: Ուշագրավ է «Ելք»-ի կազմը:

Թերթի տեղեկություն­ներով՝ հանձնաժողովում աշխատելու հավակ­նություն է ունեցել իրավաբան էդմոն Մարուքյանը, սակայն խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը մինչև վերջին պահը ձգել է, ապա ներկայացրել «ՔՊ» անդամներ Ալեն Սիմոնյանի և Հովիկ Աղազարյանի թեկնածությունները՝ ևս մեկ անգամ հավաստելով, որ դաշինք այլևս չկա: Ի դեպ, քանի որ «ՔՊ»-ն դեմ էր հանձնաժողովի ստեղծմանը, ամենայն հավանականությամբ, նրա ներկայացուցիչները չեն մասնակցի աշխա­տանքներին: Իսկ ՀՅԴ-ի թեկնածուն Սպարտակ Սեյրանյանն է»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: