Արայիկ Խանդոյանի ինքնազգացողությունը վատացել է

Sep 19, 2018 Comments Off on Արայիկ Խանդոյանի ինքնազգացողությունը վատացել է

Պաշտպան Արա Ղարագյոզյանը տեղեկացրեց,որ ՊՊԾ գնդի գրավման գործով հերթական դատական նիստից առաջ վատացել էր «Սասնա ծռեր» խմբի անդամ, այս գործով ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի ինքնազգացողությունը։ Պաշտպան ը  դատարան ներկայացրեց Խանդոյանի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթեր՝ միջնորդելով այդ հիմքով հետաձգել դատաքննությունը։ Խանդոյանն էլ իր հերթին հայտարարեց, որ իրեն վատ է զգում եւ չի կարող մասնակցել գործի քննությանը։ Ղարագյոզյանը նշեց, որ իր պաշտպանյալը նիստից հետո պետք է գնա հիվանդանոց՝ հետազոտության։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: