ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը հետաձգվեց

Sep 19, 2018 Comments Off on ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը հետաձգվեց

ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսելու հարցով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստում հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն առաջարկեց նիստը հետաձգել, որ մասնակիցները կարողանան առաջարկություններ ներկայացնել աշխատակարգի սխեմայի վերաբերյալ։

«Պետք է պատասխանել հետևյալ հարցերին.

1. Աշխատակարգի ինչ ռեժիմ եք առաջարկում։

2. Հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու

3. Յուրաքանչյուրս առաջարկենք՝ պահանջվող փաստաթղթերի ցանկն ու ինչ մարմնից պետք է պահանջենք, միջազգային կազմակերպություններից մասնագետներ հրավիրենք թե չէ։ որ պաշտոնատար անձանց հրավիրենք հանձնաժողովին որ դիրքորոշում հայտնեն»,-ասաց նա:

Նիստը հետաձգվեց և նշանակվեց հաջորդ չորեքշաբթի։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: