Թող հավատի ջահը լուսավորի հայ ժողովրդի ուղին. Հռոմի պապի շնորհավորական ուղերձը

Sep 19, 2018 Comments Off on Թող հավատի ջահը լուսավորի հայ ժողովրդի ուղին. Հռոմի պապի շնորհավորական ուղերձը

Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանությունում հանդիսավոր արարողություն է կայացել՝ նվիրված միաբանության գլխավոր մայրավանքի հիմնադրման 300-ամյակին:

Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, միջոցառմանը մասնակցել է Հռոմի Կաթոլիկ եկեղեցու Արևելյան եկեղեցիների խորհրդի ղեկավար, կարդինալ Լեոնարդո Սանդրին, որը միաբանների համար ընթերցել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի շնորհավորական ուղերձը:

«Մխիթար Սեբաստացին Պիոս պապի կողմից դասվել է Արևելյան եկեղեցիների գլխավոր բարեփոխիչների շարքը: Մխիթարյանների միաբանությունը ծառայում է ողջ հայ ժողովրդի բարօրության պահպանմանը, խորացմանն ու տարածմանը: Թող Մխիթարի ջահը լուսափորի հայ ժողովրդի փշոտ ու ծաղկուն ճանապարհը Քրիստոսի հանդեպ հավատով», – ասվում է Հռոմի պապի ուղերձում:

Ֆրանցիսկոս պապն իր ուղերձում շեշտել է նաև, որ Կաթոլիկ եկեղեցին միշտ հատուկ վերաբերմունք է ունեցել Մխիթարյանների միաբանության նկատմամբ և այժմ էլ պատրաստ է աջակցել:

Մխիթարյան միաբանությունը Սուրբ Ղազար կղզում հիմնադրվել է 1712 թվականին: Այն զբաղվում է հայ ժողովրդի մշակութային զարգացման, լեզվի, հուշարձանների և գրի պահպանման հարցերով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: