Կտեսնեմ ՝ով է տեռոր անում թեկնածուի հանդեպ. Փաշինյան

Sep 19, 2018 Comments Off on Կտեսնեմ ՝ով է տեռոր անում թեկնածուի հանդեպ. Փաշինյան

Քարոզարշավի ընթացքում պետական մակարդակով տեռոր որևէ թեկնածուի հանդեպ իրականացվո՞ւմ է՝ վարչապետ Փաշինյանին հարց ուղղեցին լրագրողները այսօր՝ սեպտեմբերի 18–ին՝ Աջափնյակում, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ։

Վարչապետի զարմանքին՝ լուրջ ե՞ն հարցնում, լրագրողները պատասխանեցին՝ թեկնածուներից մեկը՝ Նաիրա Զոհրաբյանն է ասում։

«Զարմանալի է, ես անպայման կզբաղվեմ, տեսնեմ, ով է տեռոր անում թեկնածուի հանդեպ»,–ասաց Նիկոլ Փաշինյանը։

Դիտարկմանը՝ արդյո՞ք որևէ թեկնածուի դեմ աշխատանք չի տարվում, վարչապետը պատասխանեց. «Դա ամոթ է տենց բանի մասին խոսելը, ինչի՞ մասին է խոսքը։ Եթե տենց բան պարզվի, կպատժվի ցանկացած մեկը, ով … անհնար է տենց բան, բայց ես կզբաղվեմ, առաջին անգամ եմ լսում, ճիշտը որ ասեմ»։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: