Թատերականի ուսանողները պահանջում են ինստիտուտի ղեկավարների հրաժարականը

Sep 19, 2018 Comments Off on Թատերականի ուսանողները պահանջում են ինստիտուտի ղեկավարների հրաժարականը

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները դասադուլ ու բողոքի ակցիա են անում բուհի մոտ՝ պահանջելով ինստիտուտի ղեկավար կազմի հրաժարականը: Պատճառը բուհում հայտնաբերված չարաշահումներն են, որոնց մասին ոստիկանությունը տեսանյութ էր հրապարակել: Ուսանողների խոսքով՝ իրենք բուհում կատարվող չարաշահումների մասին վաղուց կասկածներ ունեին: Բուհի ռեկտոր Դավիթ Մուրադյանը, նրանց խոսքով, երեկ որևէ հստակ պատասխան չի տվել իրենց, ասել է, որ նախաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: