Ուղևորատար ավտոբուսների բախման հետևանքով զոհվել է 5 մարդ

Sep 19, 2018 Comments Off on Ուղևորատար ավտոբուսների բախման հետևանքով զոհվել է 5 մարդ

РИА Новости-ն՝ արտակարգ իրավիճակների նախարարությանը հղումով տեղեկացնում է,որ ՌԴ  Վորոնեժի մարզում  М4 «Դոն» դաշնային մայրուղում 525-րդ կմ-ին Մոսկվայի ժամանակով ժամը 20:35-ին  երկու ուղևորատար ավտոբուսի բախման հետևանքով զոհվել է 5 մարդ:

Վթարի հետևանքով տուժել է 20 մարդ, որոնցից 6-ը գտնվում են ծանր վիճակում, 8-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Ավտոբուսներից մեկը կայանված է եղել, իսկ երկրորդը բախվել է առաջինին: Մարդկանց տարհանման համար պատրաստվել է Մի-8 ուղղաթիռ: ՃՏՊ-ի հետևանքներից ազատվելու ուղղությամբ աշխատում է ավելի քան 60 մարդ, կիրառվում է հատուկ տեխնիկա:

Բացի այդ, դեպքի վայրում են գտնվում նաև հոգեբաններ՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու համար:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: