Փողով լի ճամպրուկները բերվել են նրա տուն. Քիրշներին մեղադրանք է առաջադրվել

Sep 19, 2018 Comments Off on Փողով լի ճամպրուկները բերվել են նրա տուն. Քիրշներին մեղադրանք է առաջադրվել

The Guardian-ի փոխանցմամբ, Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները ղեկավարել է կոռուպցիոն մեծ ցանց, որն առնվազն 87 անգամ փողով լի ճամպրուկներ է բերել երկրի մայրաքաղաք Բուենոս Այրեսում գտնվող նրա տուն: Այդ մասին է վկայում երկուշաբթի նրա դեմ ներկայացված մեղադրանքը,
Դաշնային դատավոր Կլաուդիո Բոնադիոյի կողմից ներկայացված կոռուպցիոն մեղադրանքը Արգենտինայի նախկին նախագահի դեմ ներկայացված առաջին նման խոշոր մեղադրանքն է:

Ըստ մեղադրանքի  ՝ Քիրշները 2007-2015թթ. նախագահի պաշտոնավարման երկու ժամկետների ընթացքում կաշառք է ստացել շինարարական ընկերություններից՝ հանրային աշխատանքների պայմանագրերի դիմաց:

Մեղադրանքում նշվում է, որ կոռուպցիոն ցանցը, որում ընդգրկված են եղել գործարարներ, պետական պաշտոնյաներ, հիմնել է նրա այդ ժամանակվա ամուսին և իրեն նախագահի պաշտոնում նախորդած Նեստոր Քիրշները:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: