Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արցախի պաշտպանական դիրքեր

Sep 19, 2018 Comments Off on Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արցախի պաշտպանական դիրքեր

Սեպտեմբերի 18-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվել է Արցախի Հանրապետությունում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը՝ ֆեյսբուքյան իր էջում:

Նշվում է, որ վարչապետն այցելել է Արցախի պաշտպանական դիրքեր, ծանոթացել ամրաշինական ենթակառուցվածքներին և նոր սպառազինությանը, հետևել հատուկ մարտավարական պարապմունքներին, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների և հրամանատարների հետ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: