«Հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ԶԼՄ-ները հայտնում են եւս մեկ սպանվածի ու վիրավորի մասին

Sep 19, 2018 Comments Off on «Հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ԶԼՄ-ները հայտնում են եւս մեկ սպանվածի ու վիրավորի մասին

Սեպտեմբերի 18-ին հայտնի է դարձել, որ Ֆիզուլիի ուղղությամբ երեք օր առաջ «հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 1999թ․ ծնված Գյանջայի Քապազ շրջանի բնակիչ Իբրահիմ Ջեյհուն օղլու Ալլահվերդիևը (İbrahim Ceyhun oğlu Allahverdiyev)։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվակայքը։

razm.info-ի փոխանցմամբ՝ աղբյուրին զինծառայողի մահվան մասին տեղեկությունները հայտնել է նրա մորեղբայրը, նշելով, որ թաղման արարողությունը արդեն եղել է։ Լրատվակայքը դիմել է Քապազի շրջանի ՏԻՄ, որտեղից հայտնել են, որ զինծառայողի մահվան մասին տվյալներ չունեն։ Բացի այդ, Meydan TV-ի լրագրող Հեբիբ Մյունթեզիրը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ կան ևս մեկ զոհ ու մեկ վիրավոր, որոնց մասին մանրամասն տվյալներ չկան։

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: