ԱՄՆ պատժամիջոցների առաջին ծիծեռնակը. «Ռուսալ-Արմենիա»-ում հարկադիր պարապուրդ

Sep 19, 2018 Comments Off on ԱՄՆ պատժամիջոցների առաջին ծիծեռնակը. «Ռուսալ-Արմենիա»-ում հարկադիր պարապուրդ

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ իշխանությունների կողմից Ռուսաստանի և այդ երկրի առանձին ընկերությունների դեմ կիրառվող պատժամիջոցները իրենց անմիջական բացասական ազդեցությունն են գործում Հայաստանի վրա: Ըստ «Ռոյթերս» գործակալության՝ ռուսական «Ռուսալ» ընկերության Երևանում գտնվող «Արմենալ» դուստր ձեռնարկությունը ընկերության սեփականատեր Օլեգ Դերիպասկայի նկատմամբ կիրառված պատժամիջոցների պատճառով գրեթե դադարեցրել է գործունեությունը՝ աշխատակիցներին ուղարկելով հարկադիր պարապուրդի: ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներով են սպառնում բոլոր այն ընկերություններին, որոնք որևէ գործարար հարաբերություն ունեն պատժամիջոցների տակ հայտնված ընկերությունների կամ անձանց հետ»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: