«Սուպեր մամա»-ները ֆիլմ չեն, դա սերնդապղծություն է. Նաիրա Զոհրաբյան

Sep 19, 2018 Comments Off on «Սուպեր մամա»-ները ֆիլմ չեն, դա սերնդապղծություն է. Նաիրա Զոհրաբյան

«Մեծագույն հարգանք ունեմ քաղաքապետի բոլոր մնացած թեկնածուների հանդեպ»,-Tert.am -ի հետ զրույցում ասել է  Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։

Նա ընդգծել է, որ հարգում է նաև Հայկ Մարությանին, որը կարող էր զբաղվել իր մասնագիտությամբ. « Սա ասում եմ նաև որպես կինոգետ, այն, ինչ նա ներկայացնում է որպես կինո, ֆիլմ, մշակույթ, դա ֆիլմ կինո և մշակույթ չէ։ Եվ երբ հայտարարվում է, թե մարդն իր բազմաթիվ տներից մեկը, այդ թվում՝ Հյուսիսային պողոտայում, գրավադրել է ֆիլմ նկարելու համար, ապա խորհուրդ կտամ ֆիլմ բառն օգտագործել շատ զգույշ։ Եվ կրկնում եմ, որ սա ասում եմ որպես մասնագիտությամբ կինոգետ․ այս «Սուպեր մամա»-ները ֆիլմ չեն, դա սերնդապղծություն է։ Եվ այստեղ զարմանում եմ, որ համապատասխան հանձնաժողովները, որ, իբր, պետք է հսկեն եթերի մաքրությունը, ուղղակիորեն կատարյալ անգործության մեջ են»,-ասել է Զոհրաբյանը։

Հարցին՝ ի՞նչ պետք է անեին Հայկի ֆիլմերի հետ, վերջինս պատասխանել է. «Նման ֆիլմեր չպետք է եթեր հեռարձակվեին, որովհետև դրանք ուղղակի վատ ճաշակի և երեխաների մոտ վատ գեղագիտական ճաշակ ձևավորելու կլասիկ միջոց են»։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: