Մենք պատրաստ ենք նաեւ պատերազմի. Նիկոլ Փաշինյան

Sep 19, 2018 Comments Off on Մենք պատրաստ ենք նաեւ պատերազմի. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Արցախ: Նա Ֆեյսբուքում տեղեկացրել է, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ու Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանի ուղեկցությամբ մեկնել է առաջնագիծ:

Նա ասել է, թե առաջնագծում ծանոթացել է երկու հետաքրքիր մարդկանց հետ. Նրանցից մեկը՝ պայմանագրային զինծառայող, ով 7 երեխա ունի, եւ մի սպա, ով 6 երեխա ունի: Նրանք 3000 մ բարձրության վրա են ծառայում, եւ այս օրինակները ցույց են տալիս հայրենիքի ապագայի հանդեպ բացառիկ հավատն ու վստահությունը:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ առաջնագծում լարվածություն կա, բայց իրավիճակը լիարժեք վերահսկվում է մեր բանակի կողմից, անհրաժեշտ պատասխան է տրվում սադրանքներին:

Սա չի նշանակում, որ մենք պատերազմ ենք հրահրում: Մենք պատրաստ ենք խաղաղության, պատրաստ ենք բանակցությունների, բայց մենք պատրաստ ենք նաեւ պատերազմի, սա շատ կարեւոր արձանագրում է, եւ այս արձանագրումը պետք է հստակ լինի բոլորի համար: Այս վստահությունը հիմնված է մեր բանակի ու ժողովրդի վստահության, մեր բացառիկ միասնականության վրա: Սա մեր ռազմա-քաղաքական գործոններից է, ասել է Նիկոլ Փաշինյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: