Գործադիրը պետք է ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացման գործընթացը պահի ուշադրության կենտրոնում. Աշոտյան

Sep 19, 2018 Comments Off on Գործադիրը պետք է ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացման գործընթացը պահի ուշադրության կենտրոնում. Աշոտյան

Ներքաղաքական անցուդարձի մեջ իրավունք չունենք երկրորդ պլան մղելու արտաքին քաղաքական հիմնահարցերը, որտեղ իշխանության բոլոր ճյուղերը համատեղ ջանքեր գործադրելու հնարավորություն ունեն Հայաստանի շահերը առաջ տանելու համար:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։

«Մասնավորապես, խիստ կարեւոր եմ համարում ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի վավերացման գործընթացի ինտենսիվացումը ԵՄ անդամ երկրների խորհրդարաններում:

Ամառային արձակուրդներից հետո խորհրդարանական դիվանագիտության խողովակներով այս հարցի առաջխաղացումը կրկին աշխուժացել է: Կարծում եմ՝ գործադիր իշխանությունը նույնպես պետք է ուշադրության կենտրոնում պահի այդ խնդիրը:

Հայաստանի համար շատ կարեւոր է, որ ԵՄ-Հայաստան նոր շրջանակային համաձայնագրի վերջնական վավերացումն ավարտվի մինչեւ Եվրախորհրդարանի նոր ընտրությունները, որոնք տեղի կունենան 2019 թվականի մայիսի 23-ից 26-ը»,- գրառման մեջ հայտնում է Արմեն Աշոտյանը։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: