«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտել է խուզարկությունները Yerevan.Today-ում

Sep 19, 2018 Comments Off on «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտել է խուզարկությունները Yerevan.Today-ում

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Yerevan.Today կայքի խմբագրությունում ոստիկանության իրականացրած խուզարկությունը՝ ընդգծելով, որ դա խախտում է լրագրողական աղբյուրների գաղտնիությունը:

«Yerevan.Today-ի տարածքներում խուզարկություն իրականացնելը և սարքավորումների առգրավումը լրագրողական աղբյուրների պաշտպանության սկզբունքի կոպիտ խախտում է, որը երաշխավորված է Հայաստանի օրենսդրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից: Ցավում ենք, որ ոստիկանությունն առավել համաչափ եղանակ չի գտել իրենց օրինական նպատակին հասնելու համար», – շեշտել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Յոհան Բիհրը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: