ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է ՀՀ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված անձանց մուտքի վիզաները

Sep 19, 2018 Comments Off on ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է ՀՀ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված անձանց մուտքի վիզաները

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո մի շարք նախկին պաշտոնատար անձիք, քրեական տարրեր հայտնվել են լուրջ խնդրի առաջ ոչ միայն ՀՀ-ում, այլեւ՝ արտերկրում: Մինչ իրավապահները հեղափոխությունից հետո կսկսեին զբաղվել նրանցով, շատերը փորձեցին լքել Հայաստանը: Ավելին, նրանց մեծ մասը ապահով հանգրվանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է ՀՀ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված անձանց ԱՄՆ մուտքի վիզաները: Խոսքը հատկապես մարտի 1-ի կամ կոռուպցիոն որեւէ բացահայտման գործով անցնողների մասին է:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն, խնդրելով տրամադրել այն անձանց ցուցակը, որոնց վիզաները չեղարկվել են: ԱՄՆ դեպանատնից չեն հերքել մեր տեղեկությունները, բայց եւ չեն տրամադրել ցուցակը. «ԱՄՆ օրենսդրության համաձայն` վիզաների գործերը գաղտնի են, եւ մենք իրավասու չենք առանձին գործերի հետ կապված մեկնաբանություններ տալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: