Նախորդ ընտրությունների «տասովշիկները» մնացել են անտեր. Փաշինյանը հուսախաբ է արել

Sep 19, 2018 Comments Off on Նախորդ ընտրությունների «տասովշիկները» մնացել են անտեր. Փաշինյանը հուսախաբ է արել

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ ընտրությունների «տասովշչիկները»՝ օլիգարխներ, ընտրակեղծարարներ, ձայն բերողներ, թաղային հեղինակություններ, համատիրությունների աշխատողներ, այս անգամ մնացել են «անտեր»։ Նրանք սպասել են, որ Փաշինյանի կառավարությունից կդիմեն իրենց՝ խնդրելով օգնել Մարությանի քաղաքապետ դառնալուն, եւ իրենք մեծ սիրով կաջակցեն՝ ձայներ բերելով «Իմ քայլը» դաշինքին ու շահելով իշխանության բարյացակամությունը, սակայն նրանց չեն դիմել։

Մի կողմից՝ քանի որ իշխանությունը վստահ է իր ուժերին եւ կարծում է, որ առանց որեւէ աջակցության կհավաքի «80-90» տոկոս, մյուս կողմից՝ չի ուզում պարտական մնալ այս մութ ուժերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: