Առաջնագծում բավականին լարված է. վարչապետ

Sep 18, 2018 Comments Off on Առաջնագծում բավականին լարված է. վարչապետ

«Արցախի նախագահի, ՀՀ պաշպանության նախարարի, Զինված ուժերի շտաբի պետի և Պաշտպանության Բանակի ղեկավարի հետ առաջնագծում աշխատանքային խորհրդակցություն ենք անցկացրել:Առաջնագծում ընդհանուր առմամբ բավականին լարված է, բայց կարելի է իրավիճակը կայուն համարել և վերահսկելի: ՀՀ զինված ուժերը և պաշտպանության բանակը վերահսկում են իրավիճակը»,- Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«  Արցախի նախագահի հետ և զինված ուժերի ներկայացուցիչների հետ քննարկել ենք ԼՂ-ի շուրջ ստեղծված ընթացիկ վիճակը, հայկական կողմի դիրքորոշումը դրա վերաբերյալ:Հստակ արձանագրեցինք, որ չկա որևէ կասկած, որ մեր Զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը և անհրաժեշտ պատասխանն են տալիս Ադրբեջանի զինված ուժերի սադրանքներին:

Բայց դա չի նշանակում, որ մենք պատերազմ ենք ուզում կամ պատերազմ ենք հրահրում, մենք պատրաստ ենք բանակցությունների: Արցախի նախագահի հետ այդ դիրքորոշումը նույնպես քննարկեցինք, նա նույնպես պատրաստ է պատերազմի: Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց մենք պատրաստ ենք նաև պատերազմի,- ասաց նա՝ նշելով, որ դա պետք է արձանագրեն և՛ Հայաստանում, և՛ դրսում,- մեր վստահությունը հիմնված է մեր Զինված ուժերի, մեր ժողովրդի վստահության և այսօր հաստատված բացառիկ միասնականության վրա»,-ասաց նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: