Քրգործ Ադրբեջանցի միլիարդատիրոջ նկատմամբ՝Ավրաամ Ռուսոյի առևանգման փորձի համար

Sep 18, 2018 Comments Off on Քրգործ Ադրբեջանցի միլիարդատիրոջ նկատմամբ՝Ավրաամ Ռուսոյի առևանգման փորձի համար

Ռուսաստանաբնակ ադրբեջանցի միլիարդատեր, մոսկովյան «Չերկիզովսկի» շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմայիլովի և նրա զարմիկ Զաուր Մարդանովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել 2004թ. երգիչ Ավրաամ Ռուսոյին առևանգելու փորձի համար:
Հետաքննության վարկածի համաձայն՝ 14 տարի առաջ Թելմանը և նրա բարեկամը փորձել են առևանգել երգչին, որպեսզի վերջինս համաձայնի համատեղ համերգային գործունեություն ծավալել: Այս մասին Interfax-ին հայտնել է Իսմայլովի փաստաբան Մարինա Ռուսակովան՝ «անհեթեթ» անվանելով մեղադրանքը:

«Ամբողջովին ակնհայտ է, որ նման բան չի եղել», – ասել է նա:

Ռուսակովայի խոսքով՝ Թելման Իսմայիլովի զարմիկը ձերբակալվել է նախօրեին: Նրան մարդու առևանգման մեղադրանք է առաջադրվե:

քննությունը մտադիր է սեպտեմբերի 18-ին դատարան դիմել՝ Մարդանովի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հայցով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: