Խնդիրները «դուխով» չեն լուծվելու, գաստրալյոր թեկնածուներին մի հավատացեք. Նաիրա Զոհրաբյան

Sep 18, 2018 Comments Off on Խնդիրները «դուխով» չեն լուծվելու, գաստրալյոր թեկնածուներին մի հավատացեք. Նաիրա Զոհրաբյան

«Երեւանի խնդիրները «դուխով» չեն լուծվելու, այլ այն ներդրումային ծրագրերով, որ ներկայացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։  Այս ընտրությունը սեւի ու սպիտակի ընտրություն չէ, հերոսի ու հակահերոսի, դավաճանի ու հայրենասերի ընտրություն չէ, սա դուխով ու չդուխովի ընտրություն չէ։ Ընտրության օրն անցնելու է, եւ եթե դուք ընտրություն չանեք՝ հաշվի առնելով մեր ուժի կողմից ներկայացված ներդրումային ծրագրերը, Երեւանի խնդիրները «դուխով» չեն լուծվելու։ Ներդրումներով է հնարավոր լուծել միայն խնդիրները, իսկ «դուխով» խնդիրը չի լուծվի։ Գաստրալյոր թեկնածուներին մի հավատացեք, ովքեր Երեւանը փորձում են վերածել «Երեւան փրոդաքշնի», ովքեր եվրոպական տարբեր քաղաքներում ունենալով սեփականություններ՝ մտածում են, որ կընտրվեն՝ լավ, կշարունակեն թալանել Երեւանը, հակառակ դեպքում՝ կգնան, կվայելեն իրենց սեփականությունները Եվրոպայում»,-   Աջափնյակում քարոզարշավի ժամանակ ասաց Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը։

րեւանը բիզնես պրոյեկտ չէ եւ իրենք թույլ չեն տալու, որ շարունակեն թալանել մայրաքաղաքը,շարունակեց թեկնածուն:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: