Հայկ Մարությանն ասել է՝ ինքը հպարտ է, որ իր որդին ծնվել է Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության օրը. Վահե Էնֆիաջյան (video)

Sep 19, 2018 Comments Off on Հայկ Մարությանն ասել է՝ ինքը հպարտ է, որ իր որդին ծնվել է Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության օրը. Վահե Էնֆիաջյան (video)

Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, խոսելով Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի ընթացքում տարբեր քաղաքական ուժերի, մասնավորապես՝ «Իմ Քայլ»-ը դաշինքի համակիրների կողմից սոցիալական ցանցերում վիրավորական արտահայտություններից ու տարբեր մեղադրանքներից, նշեց. «Մինչև քաղաքապետի ընտրությունները շատ քիչ ժամանակ է մնացել: Մենք նախքան քարոզարշավի մեկնարկը կոչ էինք արել մասնակից բոլոր ուժերին զերծ մնալ փոխադարձ մեղադրանքներից: Ինչպես տեսանք, նման բան չեղավ և մեր հասցեին բազմաթիվ մեղադրանքներ են ուղղել: Մենք չէինք ցանկանում շատ փակագծեր բացել, բայց հիմա չեմ կարող չնշել, որ դեռ 2008թ.-ին պարբերականներից մեկին տված հարցազրույցում, Հայկ Մարությանը նշել էր, որ ինքը հպարտ է, որ իր որդին ծնվել է Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության օրը»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: