Պետական միջոցներից հսկայական ռեսուրսներ են վատնում կեղծ ֆեյքեր պահելու համար․ Նաիրա Զոհրաբյանը քննադատեց Հայկ Մարությանին

Sep 16, 2018 Comments Off on Պետական միջոցներից հսկայական ռեսուրսներ են վատնում կեղծ ֆեյքեր պահելու համար․ Նաիրա Զոհրաբյանը քննադատեց Հայկ Մարությանին

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում անցկացվող քարոզարշավի ընթացքում Երեւանի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ից քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը քննադատության ենթարկեց «Իմ քայլը» դաշինքի թեկնածուին եւ նրան սատարող քաղաքական ուժին։

«Որոշ թեկնածուներ էսօր գաստրոլ են տալիս, կլինի՝ լավ, չի լինի՝ կգնան եվրոպական քաղաքների իրենց տները։ Ի՞նչ է եղել որ, նայում ես հայտարարագրերը, զարմանում ես, ասում ես՝ ոնց է հնարավոր էսպիսի ունեցվածք կուտակել, եվրոպական քաղաքներում 6-7 բնակարան ունենալ: Կարծում են Երեւանը «Երեւան Փրոդաքշըն» է իրենց համար, հերթական բիզնես պրոյեկտն է։ Եթե Հայաստանը իրենց հայրենիքը լիներ, մարդիկ սեփական տները կունենային իրենց երկրում, ոչ թե եվրոպական մայրաքաղաքում: Նրանք, ինչպես ժամանակին անում էին հանրապետականները, փորձում են հաստատել մեկ քաղաքական ուժի մենաշնորհ։ Էդ դեպքում հարց ենք տալիս՝ ինչի՞ համար տեղի ունեցավ այս հեղափոխությունը, մեկ այլ քաղաքական ուժի դիկտատուրա՞ պիտի հաստատվեր։ Պետական միջոցներից հսկայական ռեսուրսներ են վատնում կեղծ ֆեյքեր պահելու համար, որոնք սոցիալական ցանցերում փորձում են ատելություն տարածել մնացած 11 ուժերի հանդեպ»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին: Քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին եւ կտեւի մինչեւ սեպտեմբերի 21-ը: Ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: