Ավտովթար Արմավիրի մարզում. ընտանիքի 3 անդամ տեղափոխվել են հիվանդանոց

Sep 16, 2018 Չի մեկնաբանվել

Այսօր, սեպտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, Մերձավան գյուղի բնակիչ, 34-ամյա Հովհաննես Շահնազարյանը, իր վարած Mitsubishi մակնիշի 91 AO 001 համարանիշի ավտոմեքենայով, Եղեգնուտ-Արևիկ գյուղամիջյան ճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով, հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա երկու ուղևորները մարմնական վնավածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վարորդն ու վիրավորները ընտանիքի անդամներ են և նրանց առաջինը օգնության են հասել գյուղացիները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Անդրադարձներ չկան to “Ավտովթար Արմավիրի մարզում. ընտանիքի 3 անդամ տեղափոխվել են հիվանդանոց”

Մեկնաբանել