Արտակարգ իրավիճակ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Երևան-Սիթի» սուպերմարկետում

Sep 16, 2018 Comments Off on Արտակարգ իրավիճակ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Երևան-Սիթի» սուպերմարկետում

Այսօր, սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար Ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Օգանովի փողոցում՝ «Երևան-Սիթի» սուպերմարկետի հարևանությամբ գտնվող 14 հարկանի շենքի տանիքից ուժեղ ծուխ է դուրս գալիս: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 4, այնուհետև թիվ 18 և 7 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարներ: Ըստ նախնական տեղեկությունների, կրակը առաջացել է «Երևան-Սիթիում» տեղադրված խորովածի մաղալից և քանի որ օդորակիչները «Երևան Սիթիից» դուրս են բերված և անցնում են բարձրահարկ շենքին կպած, ահազանգողները մտածել են, որ բազմահարկ շենքում է կրակը առաջացել: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ւ

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: