Ամենակարևոր կետը

Sep 16, 2018 Comments Off on Ամենակարևոր կետը

«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի ամֆիթատրոնում տեղի ունեցած նախընտրական հավաքի ժամանակ ներկայացրեց դաշինքի ծրագրի 9 հիմնական դրույթները: Քաղաքապետի թեկնածուն կարևորեց ուղիղ ժողովրդավարության գործադրումը: Քաղաքապետի թեկնածուն կարևորեց ուղիղ ժողովրդավարության գործադրումը:

«Այսուհետև քաղաքին վերաբերող բոլոր կարևոր հարցերը քաղաքային իշխանությունները միանձնյա չեն որոշելու: Որոշումը կայացվելու է բնակիչների հանրաքվեի միջոցով»,- նշեց քաղաքապետի թեկնածուն:

Նրա կարծիքով՝ հաջորդ կարևոր կետը տրանսպորտի վիճակի բարելավումն է, որը ենթադրում է տրանսպորտային ամբողջական ցանցի արդիականացում, միասնական տոմսի և զեղչային համակարգի գաղափարի ներդրում:

«Միասնական տոսմը ժամային տոմս է: Այսինքն քաղաքացին գնում է տոմս ինչ-որ ժամանակահատվածի համար ու այդ ընթացքում օգտագործում է այն բոլոր տեսակի հասարակական փոխադրամիջոցներից օգտվելիս»,- հավելեց Հայկ Մարությանը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: