«Վերջին մեկ շաբաթում գրեթե ամեն օր գնդակոծվում են Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերը»

Sep 14, 2018 Comments Off on «Վերջին մեկ շաբաթում գրեթե ամեն օր գնդակոծվում են Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերը»

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջին մեկ շաբաթում գրեթե ամեն օր գնդակոծվում են Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերը, հատկապես` Բաղանիսը: ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Բաղանիսի վերաբերյալ ասել է, որ գնդակոծություն չկա, սովորական կրակոցներ են: Խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակը կարո՞ղ է սովորական լինել: Սովորական բա՞ն է, որ գնդակոծությունից Բաղանիսի դպրոցի մարզադահլիճի տանիքն է վնասվել, մի քանի օր առաջ ադրբեջանական գնդակը փշրել է գյուղի տներից մեկի ապակին, 7 տարեկան երեխան վախից որոշ ժամանակ կորցրել է խոսելու ունակությունը: Փոխանակ մեր ԱԳՆ-ն դատապարտող հայտարարությամբ հանդես գա, որ Ադրբեջանը Հայաստանի խաղաղ բնակիչներին, դպրոցն է գնդակոծում, լռում է: Երևանի կենտրոնում հեշտ է խոսել կրակոցների մասին, ամեն անգամ Ոսկեպար-Բաղանիս հիմնական ճանապարհով, ադրբեջանական դիրքերի դեմ-դիմաց մեքենայով անցնելիս ակամա լարվում եմ, որովհետև տհաճ է ազերիների թիրախ լինել, թեկուզև՝ շարժվող»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: